Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

12:06, 10 հոկտեմբեր 2024
Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ 

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ 

«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասաց Մանասյանը։ 

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։