Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության պետական կոմիտեն կապահովեն, որ հյուրանոցները չմոլորեցնեն զբոսաշրջիկներին՝ իրենց ցուցանակներին լրացուցիչ աստղեր դնելով։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
2019 թվականին Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն հարցում է անցկացրել 800 օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Նրանց զգալի մասը նշել է, որ շատ հյուրանոցներ իրենց ծառայությունների ավելի բարձր որակ են վերագրում, քան իրականում ունեն։ Միաժամանակ, պետությունը չունի նման դեպքերի իրավական մեխանիզմներ, այսինքն՝ չի կարող պարտավորեցնել հյուրանոցներին հեռացնել «ավելորդ աստղերը»։
Կառավարությունն այսօրվա որոշմամբ հաստատել է հյուրանոցների կողմից ինտերնետում, ինչպես նաև տեղում տեղեկատվություն տեղադրելու կարգը։