Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պարտականություններից

12:36, 10 հոկտեմբեր 2024
Վլադիմիր Պուտինը Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պարտականություններից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պարտականություններից։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

 

«Անատոլի Անտոնովին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի և Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​դիտորդի պարտականություններից»,- ասված է փաստաթղթում։

 

Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դեսպանատունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Անտոնովն ավարտում է իր առաքելությունը Վաշինգտոնում։ Հաջորդ օրը դիվանագետը վերադարձել է Մոսկվա։