Հետևեք մեզ։

Բաքվում ընտանիքի 5 անդամներին սպանած Ահմեդ Ահմադովը ազատվել է պատժից

13:10, 10 հոկտեմբեր 2024
Բաքվում ընտանիքի 5 անդամներին սպանած Ահմեդ Ահմադովը ազատվել է պատժից

Բաքվում ընտանիքի 5 անդամների սպանած Ահմեդ Ահմադովի քրեական գործով դատավարությունն ավարտվել է։ Դատախազը հանցանքը չմտածված կատարելու հիմքով խնդրել է Ահմեդ Ահմադովին ազատել պատժից և հարկադիր բուժում կատարել մասնագիտացված հիվանդանոցում։

 

Դատարանի վճռով Ահմադ Ահմադովն ազատվել է պատժից։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ հարկադիր բուժում կիրառել մասնագիտացված հոգեբուժարանում։

 

Հիշեցնենք, որ 2024-ի փետրվարի 13-ին 25-ամյա Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել է հարազատ հորը՝ Մեհման Ահմեդովին, մորը՝ Բայկե Ահմեդովային, և 2015 թվականին ծնված կրտսեր եղբորը։ Ծնողներին և եղբորը սպանելուց առաջ նա ավելի վաղ նույն եղանակով սպանել է քրոջը՝ Էլմիրա Ահմեդովային և նրա 5 տարեկան դստերը: