Եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ ներկա պայմաններում, դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։
«Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, և ՆԱՏՕ-ի ավանդական գծի պատճառով, եթե Ուկրաինան մտնի դաշինք ներկա պայմաններում, դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և մենք միշտ դեմ ենք եղել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատմանը», - ասել է նա։
Հիշցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը Կիևի կողմնորոշումն է դեպի ՆԱՏՕ։