Հետևեք մեզ։

Այն վարորդները, որոնք ավտոբուսի ղեկին կծխեն, կհեռացվեն աշխատանքից

10:28, 02 մայիս 2023
Այն վարորդները, որոնք ավտոբուսի ղեկին կծխեն, կհեռացվեն աշխատանքից

Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձավ օրերս Ֆեյսբուքում տարածված տեսանյութին, որում ավտոբուսի վարորդը ծխում էր և ագրեսիվ վարք դրսևորում։

 

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշեց՝ համացանցում տարածված գրառման հետքերով պարզվել է, թե որ ավտոբուսն է պատկերված եղել տեսանյութում, վերցվել է այդ ավտոբուսի տեսախցիկը։ Տեսախցիկի տեսագրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջինի վարորդը ծխել է, մնացորդը նետել պատուհանից և ուղևորներից պահանջել է մանրադրամը տալ իրեն:

 

«Օրինախախտ վարորդը հեռացվել է աշխատանքից։ Հորդորում ենք չծխել, լինել սափրված, կոկիկ»,-ասաց Մանուկյանը։