Հետևեք մեզ։

Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հզր դրամի չափով աջակցություն կտրամադրվի

14:07, 10 հոկտեմբեր 2024
Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հզր դրամի չափով աջակցություն կտրամադրվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին: