Հայաստանում ՀԴՄ կիրառության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները էականորեն կմեղմացվեն։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Այժմ նախատեսված է, որ ՀԴՄ տպող մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 000 դրամի և նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 000 000 դրամը:
Այսուհետ ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու, հարկային հետևանք առաջացնող այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը կմնա նույնը, իսկ այն դեպքում, երբ կպահպանվեն բոլոր կանոնները, բայց սխալ կնշվեն դասակարգիչները, պատասխանատվության միջոցը կմեղմվի։ Նշվում է, որ նախ կկիրառվի նախազգուշացում, ինչից հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում կնշանակվի տուգանք 50 000 դրամի չափով: