Ֆրանսիայում մոլեգնող «Քիրք» փոթորիկը, որն անցնում է Փարիզի շրջանով, վնաս է հասցրել Ազգային ժողովի շենքերից մեկին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Monde-ը։
Հոկտեմբերի 9-ի երեկոյան ֆրանսիացի պատգամավորներից մի քանիսը լուսանկարներ են տարածել, որոնցում երևում է առաստաղներից և պատերից հոսող ջուրը։ Հատակին մի քանի սանտիմետր բարձրությամբ ջուր է կուտակվել։
Հրշեջները միջամտել են և տարհանել շենքում գտնվողներին։ Հեղեղված շենքում են գտնվում պատգամավորների մեծ մասի գրասենյակները, ինչպես նաև նիստերի դահլիճ։
Տեսանյութը՝ այստեղ։