Հետևեք մեզ։

Խնդրում եմ զերծ մնալ դպրոցի ձերբակալված աշխատակցին և ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասների հրապարակումից․ ՔԿ խոսնակ

16:27, 10 հոկտեմբեր 2024
Խնդրում եմ զերծ մնալ դպրոցի ձերբակալված աշխատակցին և ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասների հրապարակումից․ ՔԿ խոսնակ
Հասկանում ենք, որ ավելի վաղ մեր կողմից նշված վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակցի ձերբակալումը տեղի է շատերի աչքի առաջ և ավելի մեծ է հավանականությունը, գուցե նաև գայթակղությունը՝ ինչպես տուժող անչափահասի, այնպես էլ մեղադրյալի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հրապարակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշպատակցի ձերբակալությանը ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են․անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ):
 
«Խնդրում եմ, սակայն, բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը և վերջինիս կրկնազոհացումից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։
 
Հետևաբար անձնական տվյալներ, վարույթով ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասներ հրապարակելուց խնդրում եմ զերծ մնալ»,- նշել է նա։

Վերլուծական