Հետևեք մեզ։

Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

17:03, 10 հոկտեմբեր 2024
Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

38-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իր որոշման մասին մարզիկը հայտնել է X սոցիալական ցանցում։

 

Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ վերջին երկու տարիները հատկապես դժվար են եղել իր համար։ 2023 թվականին թենիսիստը իլիոպսոոս մկանի վնասվածք է ստացել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Վերականգնումը ընթացել է ավելի վատ, քան մարզիկը սպասում էր։ Նրա խոսքով՝ ապագայում, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խաղալ առանց սահմանափակումների։

 

«Սա դժվար որոշում է, բայց սա կյանք է, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Ավարտվեց նաև իմ կարիերան, որը շատ ավելի երկար ու հաջող ստացվեց, քան ես երբևէ կարող էի պատկերացնել»,- ասել է Նադալը տեսաուղերձում։