Հետևեք մեզ։

Ժամանակը կարճ է, պետք է պահանջել ազատ արձակել Բաքվում գտնվող գերիներին. Վարդան Օսկանյան

17:52, 10 հոկտեմբեր 2024
Ժամանակը կարճ է, պետք է պահանջել ազատ արձակել Բաքվում գտնվող գերիներին. Վարդան Օսկանյան

Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին: Այս մասին «Newsweek» պարբերականում հրապարակված իր հոդվածում նշել է Վարդան Օսկանյանը՝ ֆիքսելով, որ COP-29 կլիմայական համաժողովը նախատեսվում է անցկացնել Բաքվում նոյեմբերի կեսերին և որ վայրի ընտրությունը զգալի հակասությունների տեղիք է տվել, քանի որ Ադրբեջանը նավթի և գազի առաջատար արտադրողն է և գլոբալ աղտոտման հիմնական ներդրողը:

 

«Ժամանակը կարճ է, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ժողովրդավարական կազմակերպությունները պետք է օգտագործեն COP-29-ը որպես լծակ և պահանջեն ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին և պահվող անձանց: Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում Հայաստանի հետ»,- նշել է Օսկանյանը: