Հետևեք մեզ։

Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»

18:19, 10 հոկտեմբեր 2024
Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»
Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։ Տեղեկությունը հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում։
 
 
54-ամյա Կանն այս մրցանակին է արժանացել «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Նա հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին:
 
 
Դրամական պարգևավճարն այս տարի11 մլն շվեդական կրոն է (1 մլն դոլար):
Հան Կանն իր «Բուսակերը» վեպի համար 2016 թվականին արժանացել է անգլալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Բուքերյան մրցանակին։ Ե՛վ այս գիրքը, և՛ նրա «Մարդկային արարքներ» վեպը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` ռուսերեն։