Հետևեք մեզ։

Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց, ՔԿԾ

18:49, 10 հոկտեմբեր 2024
Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց, ՔԿԾ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Ամբողջական խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են փաթեթ՝ թաքցված կալանավորված անձի մարմնում: Փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,58 գրամ քաշով բուսական զանգված։ 

 

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

 

Վերլուծական