Հետևեք մեզ։

Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

16:58, 10 հոկտեմբեր 2024
Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը առցանց ձևաչափով կայացել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առաջնությունը, որին մասնակցել է 51 երկրների 116 թիմ: Այս առաջնությունը առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ խաղին հանդես են եկել նաև անչափահասների և ազատազրկված կանանց շախմատի հավաքականները։ 

 

Այս տարի հայաստանյան թիմը ներկայացրել են ազատազրկված անձանց շրջանում շախմատային մարզումների և միջհիմնարկային մրցաշարի արդյունքում ընտրված լավագույն վեց խաղացողները՝ դատապարտյալներ Հակոբ Աբաջյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մարատ Սարգսյանը, Հովհաննես Թորգոմյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, Արեն Չատինյանը «Վանաձոր» և Անդրանիկ Ասրյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկներից։

 

Մինչ առաջնությունը Հայաստանի հավաքականի ազատազրկված անձանց հետ աշխատել է Ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գասպարյանը։ Արդյունքում՝ Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները