«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության և նոր մարտահրավերների ու վտանգների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համատեղ հանձնաժողովի, որից հետո էլ` ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին` օրակարգային հարցերի առնչությամբ ներկայացնելով հայկական կողմի առաջարկները»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին. ներկայացվել են հայկական կողմի առաջարկները
19:12, 10 հոկտեմբեր 2024