ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրեցին, թե ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն հարց ուղղեց Գեղամ Մանուկյանին։
«Եթե այս բանակցությունները տեղի ունենային այսօր Մոսկվայում՝ նույն ձևով, նույն քանակի լրատվության, նոր մամուլի հաղորդագրությամբ, նոր բովանդակությամբ անկյունաքարային հարցերի շուրջ, դուք էլի այդ նույն հարցը այստեղ կբարձրացնեի՞ք», - հարցրեց Եղոյանը:
Եղոյանը ընդգծեց՝ Արցախի հարցի վերաբերյալ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն նույնն է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցելով՝ Ռուբինյանը շաղկապել է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները։