Կազմակերպության տվյալներով՝ դիտաշտարակին հարված է հասցվել «Merkava» տանկից, ինչի հետևանքով տուժել են երկու խաղաղապահներ: Նրանք աննշան վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացվել են։
Խաղաղապահներն իսրայելական ուժերին և հակամարտող մյուս կողմերին կոչ են արել երաշխավորել ՄԱԿ-ի աշխատակիցների և նրանց ունեցվածքի անվտանգությունը: