«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում է:
Հիմնական զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Կանոնակարգի նախագիծը կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել երկու օր առաջ: Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ, սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: