Հետևեք մեզ։

Զելենսկին մեկնել է Լոնդոն

19:48, 10 հոկտեմբեր 2024
Զելենսկին մեկնել է Լոնդոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում է. նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Դաունինգ սթրիթում ընթանում են բանակցություններ։

Ուկրաինայի առաջնորդն այսօր կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Սա Զելենսկու երկրորդ այցն է Լոնդոն՝ Սթարմերի վարչապետ դառնալուց հետո։

Երեկ Զելենսկին Խորվաթիայում է եղել, իսկ ուրբաթ օրը նա կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։