Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին. Մարկ Ռյուտե

20:00, 10 հոկտեմբեր 2024
ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին. Մարկ Ռյուտե
 

ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

 

«Անկայուն աշխարհում կենսականորեն կարևոր է փորձարկել մեր պաշտպանությունը և ամրապնդել դրանք, որպեսզի հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ և ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ռյուտեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումներից հետո: «Բոլոր զորավարժությունները կկենտրոնացվեն Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային ծովում, ինչպես նաև Բելգիայում և Նիդերլանդներում»,- տեղեկացրել է նա:

 

Զորավարժություններին կմասնակցի շուրջ 60 ինքնաթիռ 13 երկրից, ինչպես նաև՝ F-35A կործանիչներ և B-52 ռմբակոծիչներ, մոտ 2 հազար զինվորական, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Դրանք կկրկնօրինակեն այն առաքելությունները, որոնց ժամանակ ռազմական ինքնաթիռները կրում են ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկները, զորավարժությունները կտևեն երկու շաբաթ: Ընդգծվել է, որ զորավարժությունները կապված չեն միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին Ռուսաստանի հայտարարությունների հետ: