Հետևեք մեզ։

Ինչ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքում․ եղբայրները վերակենդանացման բաժանմունքում են․ shamshyan.com

18:08, 10 հոկտեմբեր 2024
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքում․ եղբայրները վերակենդանացման բաժանմունքում են․ shamshyan.com

Սյունիքի մարզում ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։

 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են, իսկ դեպքի վայրում էլ պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները և տարածքը սահմանազատել են,  նշված վայրում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։Տեղում պարզվել է, որ ոչ մի վթար չի եղել, այլ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները