Հետևեք մեզ։

«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով Ալեն Սիմոնյանը մեկնել է Տաջիկստան

20:12, 10 հոկտեմբեր 2024
«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով Ալեն Սիմոնյանը մեկնել է Տաջիկստան
«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
 
Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է ունեցել մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: