Հետևեք մեզ։

Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ Hraparak.am

20:20, 10 հոկտեմբեր 2024
Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ Hraparak.am

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:   Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Նշենք, որ նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է: