Հետևեք մեզ։

Պուտինն ու Փեզեշքիանը կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պեսկով

20:25, 10 հոկտեմբեր 2024
Պուտինն ու Փեզեշքիանը կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

 

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Անդրադառնալով նախագահների՝ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը՝ նա նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։

 

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անտեսել չի կարելի: Սա նույնպես կլինի օրակարգում»,- ասել է Պեսկովը։