Հետևեք մեզ։

Պուտինը Կազանում՝  ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում, շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի. Ուշակով

21:20, 10 հոկտեմբեր 2024
Պուտինը Կազանում՝  ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում, շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում կանցկացնի շուրջ 20 երկկողմ հանդիպում: Բացի այդ, ՌԴ նախագահի ծրագրում է ելույթ ունենալ միավորման գործարար համաժողովում, որը նախատեսված է հոկտեմբերի 18-ին, հայտարարել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը․


Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Պուտինը երկկողմ հանդիպումները կսկսի արդեն հոկտեմբերի 21-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 24-ի ուշ երեկո։ 


Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա ԲՐԻԿՍ գործարար համաժողովը, որտեղ սպասվում է Պուտինի ելույթը, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների տեսաուղերձները: Ուշակովի խոսքով՝ ԲՐԻԿՍ գործարար համաժողովը միավորման գագաթնաժողովի բաղկացուցիչ մասն է: