Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության կազմում կմասնակցի Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ համապատասխան կարգադրությունից: