Հետևեք մեզ։

Հրդեհ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ

19:37, 10 հոկտեմբեր 2024
Հրդեհ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ
 
Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ:
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները