Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի կազմում ներառել է փոխվարչապետներ Դմիտրի Պատրուշևին և Վիտալի Սավելյևին, ՌԴ նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինին, Հաշվեքննիչ պալատի նախագահ Բորիս Կովալչուկին։
Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ խորհրդի կազմում ընդգրկվել են նախագահի օգնականներ Ալեքսեյ Դյումինը, Վլադիմիր Մեդինսկին և Ռուսլան Էդելգերիևը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Բորիս Կովալչուկը։ Խորհրդի կազմում ներառված փոխվարչապետներ Պատրուշևը և Սավելյևը նաև ընդգրկվել են խորհրդի նախագահության կազմում։