Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների հավաքականին։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ Քիչ անց Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։