Ադրբեջանի և Ռուսաստանի ափապահ նավերի անձնակազմերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովի ակվատորիայում, որի ընթացքում մշակել են խախտող նավի զննման և ձերբակալման գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանի «Բրիլիանտ» սահմանապահ պահակային նավի և Ադրբեջանի S-202 սահմանապահ նավի անձնակազմերը։ Զննման երկու խմբերին տրվել էր ընդհանուր խնդիր՝ նավակներով հասնել խախտող նավին և իրականացնել դրա զննումը։ Զննման գործողություններից հետո սահմանապահները մշակել են պայմանական խախտող նավի ուղեկցումը։
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության նավը պատվիրակության հետ միասին ոչ պաշտոնական այցով ժամանել էր Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգիստ հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 9-ին նավերի անձնակազմերը անցկացրել են ընկերական ֆուտբոլային խաղ։