Հետևեք մեզ։

Ռուս-ուկրաինական պատերազմի տարածման վտանգը ավելի մեծ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

00:28, 11 հոկտեմբեր 2024
Ռուս-ուկրաինական պատերազմի տարածման վտանգը ավելի մեծ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Խորվաթիայում կայացած Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողին։ Ելույթի ընթացքում  թուրք նախարարը վերահաստատել է աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։ Այս մասին հայտնել է ermenihaber-ը։

 

Նա նաև ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի տարածման վտանգը ավելի մեծ է, քան երբևէ։  Նրա խոսքով, կայուն լուծումը հնարավոր է դառնում բանակցություններում ներգրավելով բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին։

 

Ֆիդանն ընդգծել է, որ պարենային անվտանգությունը, նավարկության ազատությունը, միջուկային էներգետիկայի ոլորտների պաշտպանությունը և կարևոր ենթակառուցվածքները կարող են մեղմել պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունները։

 

Գագաթնաժողավի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է նաև Խորվաթիայի արտգործնախարարի հետ։