Հետևեք մեզ։

Հնդկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստանում ֆիլմ նկարելու մեծ հետաքրքրություն կա. Սիսակ Գաբրիելյան

12:25, 02 մայիս 2023
Հնդկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստանում ֆիլմ նկարելու մեծ հետաքրքրություն կա. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում ներկայացրեց «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու» նախագիծը։ Նախագծով ամրագրվում է ֆիլմարտադրության մեջ քեշբեքի գաղափարը։

 

«Ֆիլմն ունի բյուջե, այդ բյուջեի մեջ ներառված են որոշակի ծախսեր։ Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջական կապված որոշ ծախսերի կատարման դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս ծախսված գումարի ետվերադարձ՝ քեշբեք ասվածը»,- ասաց Գաբրիելյանը և նշեց, որ տվյալ ծախսերի և ծառայությունների ցանկը կսահմանի Կառավարությունը։

 

Սիսակ Գաբրիելյանը ընդգծեց, որ ֆիլմարտադրողները վստահեցրել են՝ այս օրենքի ընդունման դեպքում ՀՀ-ում ֆիլմարտադրության էական աճ կգրանցվի։

 

«Հայաստանում ֆիլմ նկարելու մեծ հետաքրրքություն կա Հնդկաստանից, ԱՄՆ-ից»,- ասաց պատգամավորը։

Վերլուծական