Հետևեք մեզ։

Ադրբեջանի վարչակազմը քանդում է օկուպացված Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը

10:27, 11 հոկտեմբեր 2024
Ադրբեջանի վարչակազմը քանդում է օկուպացված Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

 

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների սեփականատերերի սեփականության իրավունքը։

 

Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքների, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։

 

ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- գրել է նա։