Հետևեք մեզ։

Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ բերման են ենթարկվել հավաքի ակտիվիստները․ «Հրապարակ»

10:54, 11 հոկտեմբեր 2024
Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ բերման են ենթարկվել հավաքի ակտիվիստները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին, որոնց վրա դրված են եղել հավաքի կազմակերպչական հարցերը։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իրենց ակտիվիստներին բերման են ենթարկել առանց որեւէ հիմնավորման՝ ուղղակի նպատակ ունենալով ճնշելու միջոցով հետ պահել պայքարից։ Նա չցանկացավ անուններ հնչեցնել՝ ասելով, որ շարքային քաղաքացիներ են։

Դանիելյանի կարծիքով՝ իշխանության եւ նրանց ձեռքին գործիք դարձած ուժայինների ճնշումները շարժման աջակիցների, ակտիվի եւ լիդերների ազգականների նկատմամբ համատարած են, ինչն էլ խանգարում է, որ շարժումը թափ հավաքի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վերլուծական