Վոլոգդայում կտեղադրվի Իոսիֆ Ստալինի հուշարձանը՝ պայմանավորված «հասարակության պահանջով։ Այս մասին ասել է ՌԴ Վոլոգդայի շրջանի ղեկավար Գեորգի Ֆիլիմոնովը:
«Իոսիֆ Ստալինի հուշարձանը կհայտնվի Վոլոգդայում»,-գրել է նա:
Ինչպես նշել է Ֆիլիմոնովը, հուշարձանի կառուցումը մոտենում է ավարտին։ Հուշարձանը կտեղադրվի այն տուն-թանգարանի տարածքում, որտեղ Ստալինը ապրել է 1911 թվականի դեկտեմբերից մինչև 1912 թվականի փետրվարը։
«Այս անհատի դերի երկիմաստ ընկալման ողջ ըմբռնմամբ՝ մենք պետք է ճանաչենք մեծ ձեռքբերումները, իմանանք մեր երկրի պատմությունը, հարգենք և հպարտանանք դրանով, քանի որ մեր պատմությունը փոխկապակցված, շղթայված մեկ ու անբաժան շղթա է»,- հավելել է Վոլոգդայի շրջանի ղեկավարը։
Նա նաև հայտնել է, որ Վոլոգդայի մարզում նախատեսվում է կանգնեցնել Իվան Ահեղի հուշարձանը, ում անհատականությունն անբաժանելիորեն կապված է Վոլոգդայի և տարածաշրջանի պատմության հետ։