Ներքին գործերի նախարարությունը նոր՝ կենսաչափական նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցույթ է հայտարարել
Թե մրցույթին մասնակցած ֆրանսիական` 1, գերմանական` 2 որակավորված հայտատուներից որ մեկը Հայաստանում կներդնի կենսաչափական համակարգը, պարզ կլինի 2025 թ. մարտին:
Որոշված է ունենալ անվտանգային ամենաբարձր չափորոշիչներով փաստաթուղթ: Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026 թվականին:
Որակավորված հայտատուները միջազգային հեղինակավոր ընկերություններ են՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը, ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը և գերմանական ծագման Mühlbauer ID Services GmbH անհատ ընկերությունը:
Անձնագրի ուժը որոշող ամենամյա վարկանիշային ցուցակում Հայաստանը, որպես կանոն, 70-80-րդ հորիզոնականներն է զբաղեցնում: Անձը հաստատող փաստաթղթի ուժը չափվում է անվտանգային բաղադրիչներով՝ թե որքան դժվար է կեղծել այն, ինչպես նաև՝ թե քանի պետության սահման է հնարավոր հատել այդ անձնագրով:
Անձնագրերի նոր դիզայնի էսքիզային տարբերակները մշակելու խորհուրդ է ձևավորվել, հայտատուները նույնպես իրավասու են այլընտրանքային առաջարկներ ներկայացնել: