Հետևեք մեզ։

ՄԱԿ գրասենյակի, ԱԳՆ-ի և համանախագահող երկրների դեսպանատների առջև բողոքի ակցիաներ են՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման պահանջով (տեսանյութ)

11:33, 11 հոկտեմբեր 2024
ՄԱԿ գրասենյակի, ԱԳՆ-ի և համանախագահող երկրների դեսպանատների առջև բողոքի ակցիաներ են՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման պահանջով (տեսանյութ)

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով քաղաքացիները հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։

 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ Ադրբեջանում անցկացվելիք COP29 համաժողովին ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ են մեկնարկել, իրենք ևս միացել են դրանց։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, նամակներ են փոխանցվելու։

Նախաձեռնությանը միացել են Արցախի ՄԻՊ պաշտոնը զբաղեցրած Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ պաշտոնը զբաղեցրած Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։