Հետևեք մեզ։

Սպանության պատվեր․ նոր մեղադրանք է առաջադրվել Միխեիլ Սաակաշվիլիին

12:38, 11 հոկտեմբեր 2024
Սպանության պատվեր․ նոր մեղադրանք է առաջադրվել Միխեիլ Սաակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

 

Դատախազության հայտարարության մեջ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է 2016 թվականին իր կուսակցությունից նախկին պատգամավոր Գիվի Թարգամաձեի սպանությունը պատվիրելու մեջ։

 

Նշվել է, որ սեպտեմբերի 19-ին Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Դարչո Խեչուաշվիլիին, ով հետախուզվում էր Գիվի Թարգամաձեի եւ այլ անձանց դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։ Ըստ տեղեկությունների՝ քրեական գործի շրջանակներում կալանավորված անձի հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հանձնարարականը տվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ սպանության նախագծմանը մասնակցել է նաև ՆԳ նախկին նախարար Գիորգի Լորդկիպանիձեն։ 

 

Նշվում էր, որ դրա պատճառը Գիվի Թարգամաձեի համագործակցությունն է  «Վրացական երազանք» կուսակցության հետ 2016 թվականի ընտրություններից առաջ։