Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով ասել էր, թե նախկին նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին։
«Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր։ Կոնկրետ Բագրատ Սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի։ Ինձ համար տարօրինակ է և զարմանալի, թե ինչու են մարդիկ նման որակումներ տալիս»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն իր կողմից աջակցությանը, այդ թվում՝ ֆինանսավորմանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել, նա չի դիմել նման կարգի աջակցությանը հենց նրա համար, որ չհամարեք, որ Բագրատ Սրբազանի շարժումը նախագահների պրոյեկտ է»։