Մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանային համալիրի 3-րդ հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առաջացել է փլուզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ ոչ թե գազաբալոնն է պայթել, այլ պայթյունը տեղի է ունեցել արտահոսած ու կուտակված գազից։ Փլուզվել է 54-րդ բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 ք/մ մակերեսով, ինչի հետևանքով էլ բնակիչներ՝ 59-ամյա Տատյանա Ավագյանն ու 51-ամյա Կարինե Օսիպյանը օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևան, Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ