2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի Նիհոն Հիդանկյոյին՝ «միջուկային զենքից զերծ աշխարհ ձեռք բերելու և վկաների ցուցմունքներով ցույց տալու համար, որ միջուկային զենքն այլևս չպետք է օգտագործվի»։ Վերոնշյալ գործունեությունը նա ծավալում է ճապոնական Nihon Hidankyo ասոցիացիայի միջոցով, հաղորդում է Նոբելյան կոմիտեն։
Նշվում է, որ այդ ասոցացիան տևական ժամանակ է՝ խոսում է միջուկային զենքի վտանգի մասին՝ ներկայացնելով և օգտագործելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերի պատմությունները։
«Նա պայքարում է միջուկային զինաթափման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախում ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ևս ներկայացվել էր 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի առաջադրվել էր 286 թեկնածու։