ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին։
«Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և պետքարտուղարության պատվիրակությանը Մարտունիում: ԵՄ դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին իրադարձությունների և մեր ընթացիկ դաշտային աշխատանքների վերաբերյալ», - ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։