Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Իրանական կողմից հանդիպմանը ներկա է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։