Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե շնորհավորի ԱՄՆ ապագա նախագահին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, քանի որ Միացյալ Նահանգները չափազանց անբարյացակամ պետություն է։ Այս մասին Life լրատվականի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա քիչ հավանական է, այն չափազանց անբարյացակամ պետություն է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը կշնորհավորի՞ ԱՄՆ ապագա նախագահին նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։