ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ում ՌԴ-ին ագրեսոր համարող բանաձևին ՀՀ-ի կողմ քվեարկելուն։
«Դիլետանտները չպիտի զբաղվեն դիվանագիտությամբ։ Արտաքին գործերի նախարարությունում ժամանակին պրոֆեսիոնալներ էին աշխատում, որոնք շատ ընդվզում էին, երբ դեսպանների հարցում քաղաքական նշանակումներ էին լինում։ Ուզում եմ հասկանամ՝ իրենք հաճույքով են գնում աշխատանքի, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Արարատ Միրզոյանը, փոխնախարարը Վահան Կոստանյանն է, կամ դեսպանների նշանակումները, երբ ՔՊ պատգամավորը չի ուզում պատգամավոր լինել, գնում է դեսպան»,-ասաց նա։
Հարցին՝ չե՞ն իմացել ինչին են կողմ քվեարկում, թե հատուկ են քվեարկել, Մամիջանյանը պատասխանեց․ «Ճիշտ եք, դիլետանտ բառը տեղին չէ, երևի տեղին է մարտնչող դավաճանական տգիտությունը, ավելի շատ տգիտությո՞ւն է, թե՞ դավաճանական, թող իրենց ճաշակով ընտրեն»։
Դիտարկմանը՝ գուցե միանգամից դավաճան ասեք, Մամիջանյանն արձագանքեց․«Ես առհասարակ, կյանքումս, ինչ ասել եմ, մանավանդ՝ հանրային, ես իմ ասածներին տեր եմ, ներառյալ նրան, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ