Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականի մասին տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է էկոնոմիկայի նախարարի մամուլ խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ հրաժարականը Տերյանի անձնական որոշումն է։
Տերյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ից:
Տերյանը համակարգում էր էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության, ԱՊՀ և ԵԱՏՄ համագործակցության, հանրային ներդրումների, առևտրի և ինտեգրացիայի ոլորտները։