Հետևեք մեզ։

Հայաստանը խստորեն դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ԱԳՆ

15:09, 11 հոկտեմբեր 2024
Հայաստանը խստորեն դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը:

 

«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ։

 

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, ասված է հրապարակման մեջ։