Հետևեք մեզ։

Չեմ կարող ասել՝ երբվանից է փաստաթուղթը ստացել այդ անվանումը․ Եղոյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստանալու մասին

13:02, 02 մայիս 2023
Չեմ կարող ասել՝ երբվանից է փաստաթուղթը ստացել այդ անվանումը․ Եղոյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝  «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստանալու մասին

Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

 

Դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշում են, որ քննարկվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստացած նախագիծը, Արման Եղոյանն արձագանքեց.

 

«Դա այն փաստաթուղթն է, որի մասին դուք լսում էիք, որ մենք ենք խմբագրել, իրենք են խմբագրել վերջին ամիսներին։ Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը»։

 

Պատգամավորն ասաց, թե չի կարող ասել՝ երբվանից է փաստաթուղթը ստացել այդ անվանումը, որովհետև դա կնշանակի խոսել փաստաթղթի բովանդակությունից և նշեց՝ չի կարող ասել, թե ինչպես է կոչվել նախկինում։

 

 

Վերլուծական