Հետևեք մեզ։

Փաշինյանը ստորագրել է Հակոբ Վարդանյանին պաշտոնից ազատելու որոշումը

15:47, 11 հոկտեմբեր 2024
Փաշինյանը ստորագրել է Հակոբ Վարդանյանին պաշտոնից ազատելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: